Պարեկները ուժեղացված ծառայության ժամանակ հետախուզվողի են հայտնաբերել
16.06.2023 13:06
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները հունիսի 15-ին իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ Արևածագ բնակավայրում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին են տեղափոխել 38-ամյա Սեյրան Ս.-ին: Նա 2022 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Սեյրան Ս.-ն ներկայացվել է դատարան: