ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Մարտի 18-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հարութ Ա.-ն, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: