Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
21.03.2022 11:19
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 19-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հայկ Ա.-ին, որը հունվարի 26-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: