ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ շուրջ 7 գրամ մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը

Դեկտեմբերի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 31, 32 և 36 տարեկան երեք երևանցիների։ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու ծալովի դանակ։ Ձերբակալվելու պահին տղամարդիկ մեքենայից նետել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։