Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
Մայիսի 30-ից հունիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1739 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 92, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 158 անձ։ 49 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ փակված համարանիշերով, 1-ը անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 119-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 958-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 45 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 947 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 74 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 84 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 59-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 355-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 9 անձի։
Մայիսի 30-ից հունիսի 6-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 843 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 72 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 1-ը՝ փակված համարանիշերով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 56-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 413-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 13 անձի։