Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
Մայիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1526 խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 118, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 145 անձ։ 37 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 2-ը՝ փակված համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 134-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 194-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 768 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 66 անձ։ 10 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 70-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 330-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 11 անձի։
Մայիսի 2-ից 9-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 666 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 30 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 396-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 7 անձի։