ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

13.06.2022 17:05 Միջոցառումներ

Հունիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 162 անձ։ 45 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ փակված, 2-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ փոխարիված, 2-ը՝ առանց համարանիշերի, 164-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 769-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 45 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 889 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 63 անձ։ 9 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 47-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 488-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 8 անձ։

Հունիսի 6-ից 13-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 836 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելավ 89 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 57 անձ։ 5 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 58-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 413-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 10 անձ: