Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Նոյեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4557 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 241 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 986, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 154, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 82 և 1614 այլ իրավախախտումներ։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 111-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 412-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 92 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14465 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 170, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 770 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 85, չամրակապված վարելու՝ 2750, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 173, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 355, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 10, արագության գերազանցման՝ 1179 և 3766 այլ իրավախախտումներ։ 519 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1962-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1376-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 37-ը՝ բեռնատարներ, 826-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 62 անձ։