Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.04.2022 12:24
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 31-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 34-ամյա Զորհաբ Ս.-ին, որը հոկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: