ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորի մոտ թմրանյութ կար. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

Հունվարի 2-ին ոստիկանության Շիրակի մարզի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Գյումրիի Աբովյան փողոցում ստուգման նպատակով նրանք կանգնեցրել են 26-ամյա մի տղամարդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան: 28-ամյա ուղևորը հայտնել է, որ գրպանում մարիխուանա կա: Նա հրավիրվել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային վարչություն: