Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
05.03.2024 12:59
Արձանագրված դեպքեր
Մարտի 4-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի գումարտակի ծառայողների կողմից հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տարվել 42-ամյա Սերգեյ Վ.-ն: Նա 2017 թ. հոկտեմբերի 4-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: