1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները վարորդների մոտ դանակներ են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի պարեկները վարորդների մոտ դանակներ են հայտնաբերել

Ապրիլի 7-ին իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Գավառ քաղաքի Կամոյի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Վարորդը պարեկների պահանջով մեքենայի պահոցից ներկայացրել է 20 սմ՝ ընդհանուր և 9,5 սմ՝ շեղբի երկարությամբ դանակ: Նույն վաշտի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի մի մեքենա: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել 2 դանակ, որոնցից մեկի շեղբի երկարությունը 11 սմ էր, մյուսինը՝ 18 սմ:
Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 7-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենան վարող 19-ամյա երիտասարդը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք: Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և կռփազենք: Վարորդի մոտ ծալովի դանակ են հայտնաբերել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Ապրիլի 8-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում ծառայություն իրականացնելիս նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մի մեքենա: Գավառցի վարորդը պարեկների պահանջով ներկայացրել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Վարորդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: