ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկների ծառայության անցած շաբաթվա արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

11.07.2022 18:32 Միջոցառումներ

Հուլիսի 5-ից 11-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2082 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 248 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 116, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ 33 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ փակված, 2-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ առանց համարանիշերի, 2-ը՝ փոխարինված համարանիշերով, 186-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1267-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները բաժիններ բերման են ենթարկել 30 անձի՝ հայտնաբերելով 4 հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 799 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 15, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 54 անձ։ 8 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 423-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 5 անձի։

Հուլիսի 5-ից 11-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 680 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 13, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 36 անձ։ 7 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 46-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 376-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 6 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման 4 դեպք։