Տավուշի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ապօրինի զենքեր
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հունիսի 3-ին մարզի պարեկների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Բերդ-Ճամբարակ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որը վարում էր Բերդ քաղաքի 21-ամյա մի բնակիչ:
Բեռնախցիկում հայտնաբերվել են մեկ հրացան ու մեկ ատրճանակ: Երիտասարդը հրազենների համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը ձերբակալվել ու, կազմված փաստաթղթերով, ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: