Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
14.04.2022 12:10
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Կոմիտասի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Ու.-ին, որը փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ու.-ն ներկայացվել է դատարան: