1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային խորհրդակցություն և ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզի պարեկների մասնակցությամբ

Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ հուլիսի 13-ին Աշտարակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մաթևոսյանը և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանը։
Արթուր Խուդինյանը կարևորեց պարեկային ծառայության տեղն ու դերը ոստիկանության համակարգում, շեշտադրեց առաջնահերթությունները, խոսեց պարեկային ծառայողի պատասխանատվության և բարեվարքության մասին։ Պարեկային ծառայության պետը անդրադարձավ հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարում անզիջում լինելու անհրաժեշտությանը։ Նա կարևորեց հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, գրագետ հաղորդակցությունը, շփումներում բարեկիրթ և հավասարակշռված կեցվածքը։ Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարևորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմերը պարզաբանելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ավարտին Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում և անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների 140 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 13 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 3 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարող՝ 12, չամրակապված վարելու՝ 32 իրավախախտում։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, տեխնիկական զննություն չանցած՝ 25, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով՝ 16 մեքենա։ Արձանագրվել են նաև 41 այլ իրավախախտումներ։

Նմանօրինակ հանդիպումները և ուժեղացված ծառայությունները պարբերական են։