Պարեկները գողության դեպք են կանխել
15.01.2022 13:28
Արձանագրված դեպքեր

Հունվարի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Դավիթ Բեկի փողոցից, գողության փորձի կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 40-ամյա տղամարդու: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 03.00-ին Դավիթ Բեկի փողոցում կայանված «Շեվրոլե» մակնիշի մեքենայից փորձել է գողություն անել, սակայն բռնվել է պարեկների կողմից:
Նախապատրաստվում են նյութեր: