ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել

16.02.2024 14:00 Միջոցառումներ

Հունվարի 23-ից փետրվարի 13-ը մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3359 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1226, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 38, արագության գերազանցման՝ 274 և 935 այլ իրավախախտումներ։ 83 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 340-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 243-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 12 անձ, որոնցից 5-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, իսկ 7-ը՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։