ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնում ու Էրեբունիում ծառայություն իրականացրած պարեկները թմրամիջոցներ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կենտրոնում և Էրեբունիում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։
1-ին գումարտակի պարեկները Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մարաշի բաժանմունք են տեղափոխել 19-ամյա, 26-ամյա և 29-ամյա երեք երիտասարդի։ 19-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ ու դանակ։
2-րդ գումարտակի պարեկներն էլ Արցախի պողոտայում ստուգել են 35-ամյա երևանցու վարած «Միցուբիշի» մակնիշի մեքենան։ Իրավապահները մեքենայում նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 31-ամյա ուղևորի մոտ էլ շուրջ 2 գրամ սպիտակ փոշենման զանգված կար։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։