Գեղարքունիքի մարզի պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
22.04.2024 15:11
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ապրիլի 21-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 33-ամյա վարորդը մարտի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: