1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների գործն ավարտին հասցրին Չարենցավանի ոստիկանները

Հունիսի 5-ին, կեսգիշերն մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտ ծառայություն իրականացնող պարկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20-հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել: Հետո պարզվել է, որ 20-հազարանոցները կեղծ են` հուշանվեր:
Պարեկները տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր:
Նախ ճշտվում է մեքենան, որով խարդախը մոտեցել էր շինանյութի խանութին: Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվում է, որ «Օպել Աստրա» մակնիշի մեքենան շահագործում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Հետագա միջոցառումներով պարզվում է, որ մինչ Բջնի մեկնելը, երեկոյան ժամը 9-ից հետո, երիտասարդը մեկական 20-հազարանոց հուշադրամ էլ իրացրել է Չարենցավան քաղաքի երկու բենզալցակայանում:
Նույն օրը Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ:
Հունիսի 13-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Քաղսիի 22-ամյա բնակչի տանն ու նրա վարած մեքենայում: Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է շաղափ, ավտոտնակից` այլ ապրանք, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ դրանք հուշանվեր թղթադրամներով ձեռք է բերել Բջնիի շինանյութի խանութից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: