ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում թմրանյութ կար. ոստիկանության Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

Հունվարի 4-ին ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Վարդանանց հրապարակում նրանք կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ իր մոտ թմրամիջոց կա: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական կասկածանքով երիտասարդը հրավիրվեց ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ էլ իրավապահների պահանջով ներկայացրեց թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված: Նրա հայտնածով՝ ներկայացվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ թփերից:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: