Երևանի պարեկները տղամարդուն բռնեցին գողության պահին
Փետրվարի 5-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տերյան փողոցում տեղադրված սրճեփ սարքից փորձում են գողություն կատարել:
Ահազանգը փոխանցվեց տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկաններին: Արագ արձագանքի շնորհիվ պարեկները գողություն կատարելու պահին ձերբակալեցին էջմիածինցի 49-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են: