1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները շարունակվում են

10.02.2023 16:39 Միջոցառումներ

Դեկտեմբերի 7-ից մայրաքաղաքում մեկնարկել են պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները։ Այն կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:
Փետրվարի 8-ին հերթական դասընթացի շրջանակում վերապատրաստվում էին Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Դասընթացին ներկա էր պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Նա բացման խոսքում կարևորեց նմանօրինակ վերապատրաստումները՝ պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և հմտությունների կատարելագործման նպատակով։
Բացման խոսքով հանդես եկան նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի պատասխանատու Դավիթ Հարությունյանն ու Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը։
Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հաղորդակցման կառուցվածքը, բաղադրիչները, արդյունավետ հաղորդակցման հնարքներն ու հմտությունները։
Ուսումնասիրվող ու քննարկվող թեմաների շարքում էին նաև կոնֆլիկտը, դրա տիպերն ու կառուցվածքը, լուծման ուղիները և այլ հարցեր։ Շուրջ 3 ամիս անցկացվող դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 250 պարեկային ծառայողի, որոնց մի մասն արդեն վերապատրաստվել և ստացած գիտելիքները կիրառում է ծառայության ժամանակ։