Էրեբունիում ու Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները թմրամիջոցներ են հայտնաբերել
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Արաբկիրում և Էրեբունիում իրականացրած ծառայության ժամանակ բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։ Փետրվարի 4-ին, կեսգիշերն անց, 1-ին գումարտակի պարեկները մայրաքաղաքի Գաջեգործների փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 20-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ մարիխուանա կար։
Ժամեր անց 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Նրանք Վաղարշյան փողոցում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 4 գրամ մարիխուանա և կաթուցիչ։
Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները։ Նրանք փետրվարի լույս 6-ի գիշերը Հրաչյա Ներսիսյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում հայտնաբերել ու ձերբակալել են 29 և 31 տարեկան 2 տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի բնակիչ։ Արաբկիրի բաժնում 31-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 3 գրամ քաշով մարիխուանա և կաթուցիչ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։