ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի պարեկները հայտնաբերեցին մեքենան փախցրած տղամարդուն

Փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված «Ռենոն»: Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերեցին առևանգված մեքենան ու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։