1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկների բացահայտման շարունակությունը

Օրեր առաջ Երևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել էին մի «Մերսեդես», որը չէր անցել տեխզննություն, վարորդը մեքենան վարում էր վարորդական իրավունքից զրկված վիճակում, իսկ կասկածելի վարք դրսևորած ուղևորի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել էին դեղնականաչավուն զանգվածներով պոլիէթիլենային երկու փաթեթ, երկու կաթուցիչ, նաև 33,23 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված: Ուղևորը հայտնել էր, որ չորս օր առաջ թմրամիջոցները ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով:
Քրեական օրենսգրքի միանգամից չորս հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում էլ մարտի 4-ին խուզարկվել է պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»: Մեքենայի սրահի տարբեր տեղերից հայտնաբերվել են կանեփանման զանգվածով կաթուցիչ, պոլիէթիլենային փաթեթներ, ճշգրիտ կշեռք:
Նախաքննությունը շարունակվում է: