Մի դրվագ Գեղարքունիքի պարեկների հակաթմրամոլային պայքարից
11.04.2024 09:48
Արձանագրված դեպքեր
Ապրիլի 2-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 25-ամյա երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Անձնական խուզարկությամբ 25-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 1,63 գրամ դեղնականաչավուն զանգված և 2,2 գրամ նույն զանգվածով լցված կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։