Պարեկները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
12.04.2024 11:19
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները ապրիլի 11-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 38-ամյա Արսեն Ս.-ին: Նա փետրվարի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: