1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շիրակի պարեկները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդին

Հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ թմրաշրջանառությամբ է զբաղվում: Տեղեկություններն իրացնելով՝ նրանք Երևանյան խճուղում կանգնեցրել են երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված 8,73 գրամ ընդհանուր քաշով 8 փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով՝ Երևանում և Գյումրիում տարբեր հասցեներում իրացնելու համար: Նա նաև հայտնել է, որ մեքենայում նույնպես կան թմրանյութի փաթեթներ:
29-ամյա երևանցին և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: