Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում
Փետրվարի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5786 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 103 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 124, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 188, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 763 իրավախախտումներ։ 339 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 123 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4633 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 225 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 108, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 337 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 49, չամրակապված վարելու՝ 395, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 83 իրավախախտումներ։ 295 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1432-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 34 անձ։