ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոտայքի մարզի պարեկների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն և ուժեղացված ծառայություն

13.06.2023 09:47 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մաթևոսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը։ 
Արթուր Խուդինյանը կարևորեց պարեկային ծառայության տեղն ու դերը ոստիկանական համակարգում, շեշտադրեց առաջնահերթությունները, խոսեց պարեկային ծառայողի պատասխանատվության և բարեվարքության մասին։ Պարեկային ծառայության պետը անդրադարձավ նաև պարեկների արտաքին տեսքին՝ խոսելով համազգեստի կրման կանոնների խստագույնս պահպանման մասին։ Ընդգծելով հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարում անզիջում լինելու անհրաժեշտությունը՝ նա կարևորեց հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, գրագետ հաղորդակցությունը, շփումներում բարեկիրթ լինելը։
Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարևորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմեր պարզաբանելը։
Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում և անցան ուժեղացված ծառայության։
Ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 293 խախտում։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարող՝ 9 անձ, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 1, չամրակապված վարելու՝ 79, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 7 իրավախախտում։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, տեխնիկական զննություն չանցած՝ 71, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով՝ 18 մեքենա։
Նմանօրինակ հանդիպումները և ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։