1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկները փաթեթներով թմրանյութ են հայտնաբերել

Օրերս Երևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Մասնավորապես, փետրվարի 11-ի երեկոյան Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում ձերբակալել են 22-ամյա մի գյումրեցու։ Շենգավիթի բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականանչավուն զանգվածներով փաթեթներ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:
Ապօրինի թմրաշրջանառության մեկ այլ դեպք էլ բացահայտել են գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները։ Նրանք փետրվարի 13-ին, կեսգիշերն անց, Նոր Նորքում ծառայություն իրականացնելիս նկատել են ավտոկայանատեղիում ինչ-որ բան փնտրող տղամարդու։ Պարեկները պարզել են, որ նա մարիխուանայով փաթեթ է փնտրում։ Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։