Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում
Հունվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4292 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 134, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 184, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 106 իրավախախտումներ։ 362 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 45 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 119 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 15, չամրակապված վարելու՝ 56, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 22, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 364-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 17 անձ։