ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանումը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ ակտիվ պայքարը։ Շիրակի պարեկները հերթական արդյունքն արձանագրել են հունվարի 13-ին և 14-ին։ Հունվարի 13-ին բացահայտվել է 3 դեպք։ Պարեկները, ժամերի տարբերությամբ, ձերբակալել և ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել երկու երիտասարդի: Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ. մի բացահայտումն արձանագրվել է Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ։ Նույն օրը պարեկները Գյումրիում ձերբակալել ու Մուշի բաժին են տեղափոխել մի երիտասարդի. նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև հունվարի 14-ին։ Նրանք Գյումրիում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Կումայրիի բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդի, որոնց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու կաթուցիչ։ Երկու կաթուցիչ էլ մեքենայում կար։
Դեպքերի հանգամանքները պարզվում են, Շիրակի պարեկների պայքարն էլ ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։