ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի պարեկները հայտնաբերել են հետախուզվող մեքենա, ատրճանակներ, դանակ, մահակ

Տավուշի պարեկները հայտնաբերել են հետախուզվող մեքենա, ատրճանակներ, դանակ, մահակ

Փետրվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել են ԴԱՀԿ հետախուզման մեջ գտնվող մի մեքենա։ Ընդ որում, տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության էր։ Մեքենայում օդաճնշիչ և գազային 2 ատրճանակ, դանակ ու մահակ կար։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 44-ամյա վարորդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։