Պարեկները ծառայության ժամանակ հետախուզվողի են հայտնաբերել
17.04.2024 10:59
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 16-ին Նոր Գեղի գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 48-ամյա Արամ Ի.-ն, փետրվարի 6-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: