Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
20.03.2023 15:06
Արձանագրված դեպքեր

Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում ստուգել են 31-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Թափքում 2 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Իջևանի անտառտնտեսություն»-ից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: