ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ կար. Տավուշի պարեկների բացահայտումը

Բեռնատարում շուրջ 8 խմ շինափայտ կար. Տավուշի պարեկների բացահայտումը

Մարտի 19-ի առավոտյան պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգել են 46-ամյա տղամարդու վարած բեռնատարը։ Այն բարձված էր շուրջ 8 խմ շինափայտով։ Վարորդը բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։