Երևանի պարեկների ծառայության երեք դրվագ. հայտնաբերվել են թմրանյութ և սառը զենքեր
Մարտի 8-ին, ցերեկվա ժամը 1-ին, Գայի պողոտայում ծառայող մայրաքաղաքի պարեկները, սառը զենք և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Ռուբինյանց փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մեթադոն» գրառմամբ լուծույթի երեք տարա, վեց դեղահաբ և դանակ:
Ըստ նրա` լուծույթը վերցրել էր ընկերոջից: Հանգամանքները պարզվում են:
Մարտի 10-ին, ժամը 13.20-ին, մայրաքաղաքի Արղության փողոցում ծառայող պարեկները նկատել են երկու հոգու, որոնցից մեկը զիպ փականով փաթեթ է նետել: Սարի թաղի բնակիչ 33-ամյա և Դավիթաշենի բնակիչ 32-ամյա տղամարդիկ թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթը զննությամբ հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Նույն օրը, ցերեկվա ժամը երկուսին մոտ, Սեբաստիայի փողոցում ծառայելիս պարեկները հետապնդել և թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալել են Շահումյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է զիպ փականով երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով, նաև` ծալովի մահակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: