1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը վարում էր Վարդենիսի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Մեքենայից իջնելիս վարորդն ինչ-որ բան է թաքցրել գրպանում: Պարեկների հարցին նա անկեղծորեն պատասխանել է, որ գրպանում կաթուցիչ է:
Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի անձնական զննությամբ հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Ըստ տղամարդու` թմրանյութն իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել վայրաճ թփերից:
Մարտի 8-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա: Ուղևորի կասկածելի վարքը ստիպել է պարեկներին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Զոլաքար գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, մեկ շաբաթ առաջ գտել է մայրաքաղաքում և պահել անձամբ օգտագործելու համար:
Մարտի 12-ին, գիշերվա 2-ի կողերը, Սևանի թերկղզու մի լողափում նկատելով մեքենաներ,՝Գեղարքունիքի պարկները մոտեցել են «Օպելի» և «Ջիպի» մոտ խմբված տղամարդկանց՝ բոլորն էլ Մասիս համայնքի Գետափնյա գյուղի բնակիչ: Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ թմրանյութ կա:
Մեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության անշարժ պահակակետի պահպանվող տարածք, իսկ տղամարդիկ` ոստիկանության Սևանի բաժին:
Իր մոտ խուզարկությամբ հայտնաբերված զանգվածի կապակցությամբ տղամարդը հայտնել է, որ այն թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Մարտի 15-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները կրկին ծառայություն էին իրականացնում Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում, երբ ստուգման նպատակով կանգնեցրին «Մերսեդես»: Զոլաքարցի ուղևոր 30-ամյա տղամարդը ներկայացրեց անձեռոցիկով դեղնականաչավուն զանգված: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդիկ ձերբակալվեցին ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Վարդենիսի բաժին:
Ըստ տղամարդու թմրանյութն իրենն էր:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են: