1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քանաքեռ-Զեյթունում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանա

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Քանաքեռ-Զեյթունում իրականացրած ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Մասնավորապես, փետրվարի 19-ին 4-րդ գումարտակի պարեկները մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել են 28-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ 3 փաթեթ կար՝ 3 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է։ Նույն օրն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին 1-ին գումարտակի պարեկները։ Նրանք մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում ձերբակալեցին 17 և 19 տարեկան երկու երրիտասարդի, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Երկու դեպքում էլ ձերբակալվածները թմրամիջոցը ձեռք էին բերել տելեգրամյան ալիքով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։