ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Մարտի 21-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 19-ամյա դիլիջանցու վարած մեքենան։  Երիտասարդի մոտ ատրճանակ կար։ Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։