Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունիսի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 162 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 155, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 231 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 31, չամրակապված վարելու՝ 505, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 187, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107 և 1587 այլ իրավախախտումներ։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 142-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 92-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 6-ը՝ բեռնատարներ, 414-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 52 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12809 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 738 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 58, չամրակապված վարելու՝ 3226, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 226, վարելիս հեռախոսից օգտվելու՝409, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 23, արագության գերազանցման՝ 1417 և 3632 այլ իրավախախտումներ։ 398 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1408-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 458-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 32-ը՝ բեռնատարներ, 161-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 60 անձ։