ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին մարզի պարեկների հետ

Ոստիկանության Վաղարշապատի բաժում գողության վերաբերյալ տեղեկություն ստացվեց։ Բաժնի քրեական հետախույզները մարզի պարեկների հետ հունիսի 24-ի լուսադեմին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 35 և 30 տարեկան երկու երիտասարդ՝ վերջինիս ավտոմեքենայով հանդերձ։
Մեքենայի սրահում կար սառնարանի հովացման համակարգ, որը գողացել էին Ծաղկունք գյուղում գտնվող վագոն-տնակից։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։