Պարեկները կանխեցին մեքենայից կատարվող գողությունը
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 28-ին Աբովյան քաղաքում ծառայություն կատարելիս ժամը 21.40-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ դիմել է փախուստի: Պարեկները նրան հետապնդել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողանալու նպատակով պոկել էր Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107»-ի կողային հայելին, սակայն պարեկներին նկատելով՝ գողոնը գցել և փորձել էր փախուստի դիմել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը նույն օրը փորձել էր գողություն կատարել նաև Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: