Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկները հայտնաբերել են թմրանյութ
31.01.2023 19:01
Արձանագրված դեպքեր
Հունվարի լույս 27-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Արագածավան գյուղի 51-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Oպել» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Իրավապահները ավտոմեքենայում հայտնաբերել են փաթեթավորված զանգված, որն, ըստ ձերբակալվածի, թմրանյութ է:
Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: