Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
31.07.2023 15:05
Արձանագրված դեպքեր

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ 28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։