ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

02.12.2013 19:52 Պարզաբանում
Պարզաբանում
Դեկտեմբերի 2-ին կայքերից մեկում հրապարակվել է հոդված, որտեղ մասնավորապես ասվում է. «…Բերման ենթարկվածների մեջ է 17 տարեկան անչափահաս երիտասարդ՝ Արման անունով, որին ոստիկանություն են բերել պաստառ պահելու համար: Բերման է ենթարկվել նաեւ 15 տարեկան անչափահաս՝ Էրիկ Իսրայելյանը…»: 
Տեղեկացնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված է. «Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը»: Հետևաբար միայն 03.04.1998 թ ծնված Էրիկ Իսրայելյանն է հանձնվել ծնողի հսկողությանը` առանց նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: