ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարզաբանում

Երեկ լրատվամիջոցներից մեկը հոդված է հրապարակել` նշելով`ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի պետերը, այսպես ասած, անգործության են մատնվել: Սա բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության խեղաթյուրում: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի պետերը, ոստիկանության այլ մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների նման հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են:
Ասվածի լավագույն վկայությունն է հունվարի  4-ին Արարատի մարզում տեղի ունեցած 12.620.000 դրամի գողության բացահայտումը, որն ընդամենը ժամեր տևեց: Լրատվամիջոցին հիշեցնում ենք`  ամանորին ոստիկանությունն  իրականացնում է արտակարգ ռեժիմով ծառայություն, այդ թվում` Արարատի մարզի ոստիկանները` շարքայինից մինչև ղեկավար:
Հավելենք` ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, որին ցանկացած բնույթի «ինտրիգ» հետաքրքրում է միայն, եթե հանցակազմ է պարունակում: